Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն

ակտիվ փուլում են «Էլեկտրոնային նոտարիատ»  համակարգի արդիականացմանն ուղղված աշխատանքները

հուլիսի 31, 2026

ՀՀ արդարադատության նախարարությունը շարունակում է հետևողականորեն իրականացնել արդարադատության ոլորտի թվայնացման ռազմավարական առաջնահերթությունները՝ նպատակ ունենալով բարձրացնել պետական ծառայությունների որակը, մատչելիությունն ու արդյունավետությունը։ Այս ուղղությամբ ներկայումս ակտիվ փուլում են «Էլեկտրոնային նոտարիատ»  համակարգի արդիականացմանն ուղղված աշխատանքները։ Իրականացվում է համակարգի տեխնիկական և ֆունկցիոնալ պահանջների համապարփակ գնահատում, որի նպատակն է ներդնել ժամանակակից, անվտանգ և քաղաքացիների կարիքներին համապատասխանող թվային լուծումներ։ Աշխատանքներն իրականացվում են Նոտարական պալատի, տեխնիկական փորձագետների և շահագրգիռ պետական մարմինների հետ սերտ համագործակցությամբ՝ ապահովելով գործընթացի թափանցիկությունը։ Արդարադատության նախարարությունը բարձր է գնահատում բոլոր գործընկեր կառույցների ակտիվ ներգրավվածությունը՝ ընդգծելով, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի ձևավորել ժամանակակից, հուսալի և քաղաքացիակենտրոն թվային արդարադատության համակարգ։