ԶԼՄ-ների համար

«Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի և ՀՀ փաստաբանների պալատի նախաձեռնությամբ կազմակերպվել է հանրային քննարկում

դեկտեմբերի 26, 2025

Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախաձեռնությամբ կազմակերպվել է հանրային քննարկում՝ շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների մասնակցությամբ։

Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես են եկել «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարիբյանը և Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Հարութ Ակլունցը։

Քննարկման ընթացքում ներկայացվել են մի շարք օրենսդրական նախագծեր։ Նախագծերի փաթեթով առաջարկվող կարգավորումները  ներառում են այնպիսի կարևոր ուղղություններ, ինչպիսիք են.

  • ինքնակարգավորվող կազմակերպությունների որոշումների բողոքարկման վերաբերյալ գործերով հատուկ հայցային վարույթի ներդրումը,
  • անվճար իրավաբանական օգնության կառուցակարգերի բարելավումը,
  • փաստաբանների կարգապահական վարույթի կառուցակարգի բարելավումը։

Մասնակիցների հետ տեղի ունեցած քննարկումների արդյունքում բարձրացվել են մի շարք հարցեր, հնչեցվել են առաջարկություններ, որոնք կդիտարկվեն նախագծերի լրամշակման ընթացքում։