Քրեական գործերի քննության համար ողջամիտ ժամկետներ կսահմանվեն

հունիսի 17, 2026

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնց նպատակն է բարձրացնել քրեական դատավարության արդյունավետությունը՝ միաժամանակ ապահովելով արդար դատաքննության հիմնարար սկզբունքների լիարժեք պահպանումը։ 
Առաջարկվում է նախատեսել դատաքննության հստակ ժամկետներ, մասնավորապես՝ 

  • քրեական գործը պետք է քննվի 1 տարվա ընթացքում, 
  • գործի քննության երկարաձգման հնարավորություն` պատճառաբանված որոշմամբ ոչ ավելի, քան 2 անգամ, յուրաքանչյուր դեպքում առավելագույնը 1 տարի ժամկետով,
  • ժամկետի խախտումը հանգեցնելու է դատավորի կարգապահական պատասխանատվության 
  • նախատեսել դատավորի փոխարինումից հետո դատական վարույթն ընդհատված պահից շարունակելու հնարավորություն՝ բացառելով դատավորների հաճախակի փոփոխությամբ պայմանավորված քրեական գործի տարիներ ձգվող քննությունը,
  • նախատեսել, որ դատավորի փոխարինման դեպքում մինչև դատական կազմի փոփոխությունը հետազոտված բոլոր ապացույցները համարվում են հետազոտված՝ բացառությամբ այն ապացույցների, որոնք կրկին հետազոտելը դատարանը համարում է անհրաժեշտ, միաժամանակ ապացույց հետազոտելու վերաբերյալ կողմի միջնորդությունը դատարանի համար պարտադիր է։ 
  • Կողմերի համաձայնությամբ ապացույցները հետազոտված համարելու հնարավորություն՝ առանց դրանք սահմանված կարգով հետազոտելու, 
  • կողմերի համաձայնությամբ վկայի և փորձագետի ցուցմունքները հրապարակելու հնարավորություն՝ առանց նրանց դատարան կանչելու՝ գործի դատական քննությունը արագացնելու նպատակով: 
    Նախագծով առաջարկվող այս և մյուս փոփոխությունները  նպատակ ունեն բարձրացնել քրեական դատավարության արդյունավետությունը՝ միաժամանակ ապահովելով արդար դատաքննության հիմնարար սկզբունքների լիարժեք պահպանումը։