Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

սեպտեմբերի 24, 2025

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը քննարկել է օրակարգում ընդգրկված հետևյալ հարցերը.

  1.  Ազգային ժողովի կազմավորման ընթացակարգը սահմանող կարգավորումների վերանայում,
  2.  Ազգային ժողովի ինքնարձակման կառուցակարգերի սահմանում,
  3. Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների թիվը սահմանադրական օրենքով սահմանելու և էթիկայի մշտական հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ սահմանադրական կարգավորումների նախատեսում,
  4. Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կողմից փոխվարչապետին, նախարարին կամ դիվանագիտական ներկայացուցիչներին անվստահություն հայտնելու եզրակացություն ընդունելու կառուցակարգերի սահմանում:

Ակտիվ քննարկումների արդյունքում՝ նշյալ հարցերը քվեարկվել և ընդունվել են Սահմանդրական բարեփոխումների խորհրդի կողմից: