Սրբուհի Գալյանն ընդունել է ԵՊՀ, Ֆրանսիական, Եվրոպական և այլ համալսարանների ուսանողներին
հոկտեմբերի 24, 2025
Այս անգամ նախարարությունում հյուրընկալել էինք ԵՊՀ, Ֆրանսիական, Եվրոպական և այլ համալսարանների ուսանողներին:
Նախարար Սրբուհի Գալյանը հանդիպմանն անդրադարձել է հետևյալ թեմաներին`
Երիտասարդների ակտիվ ներգրավածությանը հասարակական կյանքում և դրա կարևորությանը,
- Նախարարության կողմից մշակված ռազմավարություններին և իրականացված բարեփոխումներին,
- Թվայնացման օրակարգին,
- ՔԿԱԳ ոլորտի բարեփոխումներին,
- Էլեկտրոնային ծանուցումների ներդրմանը,
- Դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանն ուղղված աշխատանքներին,
- Նոր Սահմանադրությանն ու ընթացիկ աշխատանքներին:
Հանդիպման ավարտին ուսանողները հնարավորություն են ունեցել հարցեր հղել արդարադատության նախարարին:
Ուսանողների հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ: