Սրբուհի Գալյանը շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում

ապրիլի 22, 2026

Սրբուհի Գալյանը՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի ուղեկցությամբ, շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։

Այցի ընթացքում նրանք ծանոթացել են Քրեակատարողական բժշկության կետրոնի նոր ծառայություններին, Քրեակատարողական ծառայության կողմից ձեռք բերված  սկանավորման սարքերին, սուիցիդալ հակում ունեցող անձանց համար հատուկ վերանորոգված և կահավորված խցերին։

Նախարար Սրբուհի Գալյանը այցելել է հիմնարկի գրադարան և կավագործության սրահ, խոսել ազատությունից զրկված անձանց հետ, ինչպես նաև նախանշել առաջիկայում վերանորոգման ենթակա խցերն ու տարածքները: