Սրբուհի Գալյանը Ժողովրդավարության հայկական չորրորդ ֆորումի շրջանակում մասնակցել է «Նոր մոտեցումներ կոռուպցիայի դեմ պայքարում» խորագրով պանելային քննարկմանը

սեպտեմբերի 24, 2025

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Ժողովրդավարության հայկական չորրորդ ֆորումի շրջանակում մասնակցել է «Նոր մոտեցումներ կոռուպցիայի դեմ պայքարում» խորագրով պանելային քննարկմանը:

Նախարարը քննարկման ընթացքում անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի ավելի թափանցիկ և հաշվետվողական մեխանիզմների ներդրմանը, մասնավորապես՝

  •  Բարեվարքության վերաբերյալ եզրակացության եզրափակիչ մասի հրապարակմանն ու ընթացիկ աշխատանքներին
  • Բարձրագույն գործադիր մարմիններում որոշում կայացնելու իրավասությամբ օժտված պաշտոնատար անձանց բարեվարքության հարցաթերթիկ ներկայացնելու պարտականության սահմանմանը
  • Պետական մարմիններում ռիսկերի գնահատման գործիքների ներդրմանը
  •  Ազդարարման համակարգի և դրա գործունեության շրջանակի ընդլայնմանը
  • Գործերի ողջամիտ ժամկետներում քննության վերաբերյալ նախագծերին
  •  Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում ՀԿ-ների ներգրավման մրցույթին
  •  Հակակոռուպցիոն մոնիթորինգի հարթակի վերագործարկման աշխատանքներին
  • Դատավորների թվաքանակի ավելացմանը
  • Պետական գնումների ոլորտում շահերի բախման ինստիտուտի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների իրականացմանը։

Պանելային քննարկման ընթացքում նախարարը պատասխանել է քաղհասարակության կողմից ներկայացված՝ ատելության խոսքի, գործերի քննության ողջամիտ ժամկետների և այլ խնդիրների վերաբերյալ հարցերին։ Ֆորումը կազմակերպվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից։