ԶԼՄ-ների համար
Սնանկության կառավարիչների համայնքը համալրվել է նոր 14 կառավարիչներով
փետրվարի 10, 2026
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը շնորհավորել է սնանկության գործով կառավարչի որակավորման երկփուլ ստուգումը հաջողությամբ հաղթահարած 14 անձանց և հանձնել նրանց վկայականներ։
Նախարարի տեղակալն ընդգծել է սնանկության գործով կառավարիչների դերի կարևորությունը սնանկության ինստիտուտի արդյունավետության և դրա հանդեպ հանրային ընկալման ու վստահության տեսանկյունից։ Տիգրան Դադունցը նոր կառավարիչներին մաղթել է մասնագիտական նորանոր հաջողություններ՝ վստահություն հայտնելով, որ նրանք իրենց գործունեության ընթացքում կձգտեն բարձր պրոֆեսիոնալիզմի, բարեվարքության, հաշվետվողական աշխատանքի և կոռուպցիայից զերծ գործելակերպի՝ նպաստելով սնանկության ոլորտի շարունակական կատարելագործմանը։