Ներսես Զեյնալյանը նշանակվել է Արդարադատության նախարարի խորհրդական

նոյեմբերի 15, 2024

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝  Ներսես Զեյնալյանը նշանակվել է նախարարի խորհրդական։
Ներսես Զեյնալյանն իր աշխատանքային փորձառությունն սկսել է Արդարադատության նախարարությունում, որից հետո աշխատանքը շարունակել է Պետական եկամուտների կոմիտեում։ Զբաղվում է նաև գիտական գործունեությամբ, այժմ դասախոսում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։
Կենսագրական տվյալներն այստեղ՝https://www.moj.am/staff/view/staff/79