Նախարարը երիտասարդների հետ քննարկել է հանրային և քաղաքական օրակարգին վերաբերող մի շարք հարցեր
մարտի 16, 2026
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մասնակցել է «Ռեստարտ» քաղաքացիական-երիտասարդական հիմնադրամի կազմակերպած ֆորումին, որի ընթացքում քննարկվել են հանրային և քաղաքական օրակարգին վերաբերող մի շարք հարցեր`
- դատական համակարգի բարեփոխումները, այդ թվում՝ գործերի քննության ողջամիտ ժամկետի ապահովման արդեն ներդրված մեխանիզմը,
- Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքները,
- ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացը,
- քաղաքականության մեջ կանանց մասնակցության հիմնական խոչընդոտներն ու կանանց դերակատարության ընդլայնման կարևորությունը:
Ֆորումն անցել է ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում երիտասարդները հնարավորություն են ունեցել իրենց հարցերն ուղղել նախարարին:
Նախարարը շնորհակալություն է հայտնել «Ռեստարտ» քաղաքացիական-երիտասարդական հիմնադրամին` նման ձևաչափով հանդիպում կազմակերպելու համար: