Մատչելի,  որակյալ ՔԿԱԳ ծառայություններ՝ առանց հերթերի

ապրիլի 28, 2026

Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի էլեկտրոնային ստորագրություն, ապա կարող է օգտվել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից մատուցվող ծառայություններից՝ արդեն թվային եղանակով՝ իրեն հարմար վայրից: Ամուսնության, ծննդի գրանցման, հայրության ճանաչման և մի շարք այլ ծառայություններ հասանելի են առցանց եղանակով: Այս մասին Արմենպրես լրատվական գործակալության մամուլի կենտրոնում հայտարարել է ՔԿԱԳ գործակալության պետ Մարինե Յայլախանյանը: