Հինգ դատապարտյալ վկայական են ստացել խոհարարության դասընթացներին մասնակցելու համար
դեկտեմբերի 07, 2012
Այսօր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող հինգ դատապարտյալի վկայականներ հանձնվեցին խոհարարության դասընթացներին մասնակցելու համար:
Խոհարարության դասընթացները կազմակերպել էր «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը Երևանի զբոսաշրջության սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի հետ 2011 թվականին կնքված համագործակցության վերաբերյալ պայմանագրի շրջանակներում:
Այս տարվա սեպտեմբերին մեկնարկած խոհարարության կարճաժամկետ դասընթացներն անցկացրել են քոլեջի մասնագետները: Ծրագրի ավարտին դատապարտյալներին վկայականներ հանձնեցին «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի տնօրեն Գրիգոր Մանուկյանը և հայ-հունական պետական քոլեջի ներկայացուցիչը: