Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը կգործի Վարդենիսում
նոյեմբերի 04, 2024
Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահավող ծառայության շարժական գրասենյակը նոյեմբերի 6-ին կգործի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Շարժական գրասենյակի ծառայություններից հնարավոր կլինի օգտվել ժամը 11:00-17:00-ը՝ Վարդենիսի համայնքապետարանի հարակից տարածքում: