Հայաստանի Հանրապետության  զինանշան
ՀՀ արդարադատության նախարարություն
ԶԼՄ-ների համար

Հանրային իրազեկում ԶԼՄ ներկայացուցիչների համար

հուլիսի 15, 2026

Հարգելի՛ գործընկերներ,
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու ՏԻՄ ընտրություններին ընդառաջ` Արդարադատության նախարարության կողմից ՄԱԶԾ աջակցությամբ իրականացվող «Բարեփոխումների խթանում՝ Հայաստանում ընտրական համակարգերի թափանցիկ և ներառական կառավարման նպատակով» (ARTEMIS) ծրագրի շրջանակում կազմակերպվող իրազեկման հանդիպմանը: Հանդիպումը կիրականացվի «Ատելության խոսքը ընտրական գործընթացներում. Նույնականացում, իրավական գնահատում և արձագանք» խորագրի ներքո:
Հանդիպումը տեղի կունենա ս.թ. հուլիսի 22-ին, ժամը՝ 09:30, «Դաբլ թրի բայ Հիլթն» հյուրանոցի «Միլանո» սրահում:
Խնդրում ենք մինչև ս.թ. հուլիսի 16-ը ժամը՝ 14:00 տրամադրել լրագրողի կամ լրագրողների տվյալները՝  (անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլ. հասցե): Հաստատող նամակը կարող եք ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ mariam.melkumyan@justice.am
Օրակարգը կցվում է: