Կբարձրացվի վերաքննիչ քրեական դատարանում գործերի քննության արդյունավետությունն ու արագությունը

մարտի 25, 2026

Նախագծով առաջարկվում է՝
Սահմանել վերաքննիչ քրեական դատարանում բողոքների քննության գրավոր ընթացակարգ կիրառելու հնարավորություն։ Դատարանը կկարողանա սեփական նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ որոշել գործը գրավոր ընթացակարգով քննելու հարցը, եթե գա եզրահանգման, որ գրավոր ընթացակարգով հնարավոր է ապահովել վարույթի լիարժեք, համակողմանի և արդարացի քննությունը։  
Վերաքննիչ բողոքի բովանդակության պահանջներում նախատեսել նաև գրավոր ընթացակարգով քննություն իրականացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու դրույթ։
Սահմանել վերաքննիչ քրեական բողոքների քննության հստակ ժամկետներ․
✅հիմնական ժամկետ՝ մինչև 6 ամիս
✅բացառիկ դեպքերում երկարաձգում՝ մինչև 4 ամիս
✅առավելագույն ժամկետ՝ մինչև 10 ամիս
Անցումային դրույթներով կարգավորել նաև արդեն ներկայացված բողոքների քննության ժամկետները․ օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ ներկայացված և վարույթ ընդունված բողոքները պետք է քննվեն 1 տարվա ընթացքում։

Նախագիծը նպատակ ունի ապահովել քրեական գործերի առավել արագ և արդյունավետ քննության ընթացակարգ։