Կայացել է արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
մարտի 17, 2026
Սրբուհի Գալյանի գլխավորությամբ կայացել է արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը։
Նիստի ընթացքում նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացվող և նախատեսվող մի շարք բարեփոխումներ։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել `
- արդարադատության ոլորտի թվայնացման գործընթացին,
- դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված քայլերին, այդ թվում՝ վարչական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերում ներդրված գործերի քննության ողջամիտ ժամկետների ինստիտուտին։
Քննարկվել են նաև քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների ռազմավարական ուղղությունները՝ ընդգծելով պատժից պայմանական վաղակետ ազատման ինստիտուտի կատարելագործմանն ուղղված աշխատանքները։ Նախարարը ներկայացրել է նաև՝
- հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում իրականացվող միջոցառումները,
- Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքները։
Նիստի ընթացքում ՀԿ անդամները մի շարք հարցեր են հղել նախարարին: