Կայացել է Արդարադատության նախարարին կից երիտասարդական խորհրդի նիստը

մարտի 06, 2026

Կայացել է Արդարադատության նախարարին կից երիտասարդական խորհրդի նիստը:
Սրբուհի Գալյանը  բացման խոսքով է հանդես  եկել Երիտասարդական խորհրդի անդրանիկ նիստում,   ընդգծել, որ սա մի հարթակ է, որտեղ հնարավոր է քննարկել երիտասարդների մտքերն ու առաջարկները և վերհանել այնպիսի խնդիրներ, որոնց լուծումներն օգտակար կլինեն պետության համար: 
Նիստի ընթացքում Արդարադատության նախարարին կից երիտասարդական խորհրդի անդամները հանդես են եկել զեկույցներով՝ 

  • «Արբիտրաժային հաստատությունների գործունեության լիցենզավորման անհրաժեշտությունը», 
  •  «Հոգեբանի մասնագիտական էթիկական նորմերի բացակայության հիմնախնդիրը»,

  • «Սահմանադրական դատարանի որոշումների կատարման ընթացակարգերի ներդրումը» թեմաներով:                                                                             

Երիտասարդական խորհրդի անդամները զեկուցողներին  հղել են  հարցեր, տեղի է ունեցել մտքերի փոխանակում: