Իրականացվել է ՔԿԱԳ գործառույթներ իրականացնող ծառայողների համար նախատեսված վերապատրաստում

մարտի 20, 2026

ՔԿԱԳ գործառույթներ իրականացնող ծառայողների շարունակական վերապատրաստման շրջանակներում 2026 թվականի մարտի 12-14-ը կազմակերպվել է շուրջ 50 աշխատակցի վերապատրաստում: Դասընթացի նպատակն էր աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացումը՝ կոռուպցիայի դեմ պայքարի, այդ թվում՝ բարեվարքության ամրապնդման և շահերի բախման կանխարգելման ոլորտում։
Վերապատրաստման ընթացքում անդրադարձ է կատարվել հետևյալ թեմաներին.

  • հանրային ծառայողների վարքագծի կանոններ և բարեվարքության հիմնարար սկզբունքներ,
  • մասնագիտական էթիկա և հաղորդակցություն,
  • շահերի բախման կառավարում և նվերների ընդունման սահմանափակումներ,
  • պաշտոնեական տեղեկատվության պաշտպանություն, քաղաքական չեզոքություն և կոռուպցիոն ռիսկերի մասին հաղորդման մեխանիզմներ։

Վերապատրաստումների ընթացքում այս թեմաների հասցեագրումը համահունչ է նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրին:
Դասընթացն իրականացվել է ԵՄ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին, փուլ II» տեխնիկական աջակցության ծրագրի հետ համագործակցությամբ: