Արփինե Հովհաննիսյանը պարգևատրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվոգրով

սեպտեմբերի 30, 2015

 Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, ներկայում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի կարգադրությամբ վեհաժողովի գործունեությանն ակտիվորեն մասնակցելու և անդամ պետությունների ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում ունեցած ներդրման համար պարգևատրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվոգրով:

 Պատվոգիրը նախարարին է հանձնել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: