Արդարադատության նախարարությունը միացել է WHO Council of Champions to End Violence Against Children նախաձեռնությանը
մարտի 02, 2026
Արդարադատության նախարարությունը միացել է WHO Council of Champions to End
Violence Against Children նախաձեռնությանը՝ որպես համաշխարհային
մակարդակով առաջին նախարարական խումբ, որի նպատակն է քաղաքական ազդեցության
միջոցով երեխաների նկատմամբ բռնության կանխարգելումը դարձնել ազգային և
միջազգային օրակարգերի առանցքային ուղղություն։
Նախաձեռնությունը մեկնարկել է ՄԱԿ ԱՀԿ-ի կողմից՝ նպատակ ունենալով
ամրապնդել երեխաների պաշտպանության, առողջապահական, սոցիալական
ապահովության, արդարադատության և տնտեսական քաղաքականությունների
փոխկապակցված ու համակարգային մոտեցումը։
Նախաձեռնությունը հիմնված է այն համոզմունքի վրա, որ անվտանգ միջավայրում
մեծացող երեխաները լինում են ավելի առողջ, սոցալապես ապահով և ավելի լավ
կրթված՝ ձևավորելով արդար և համերաշխ հասարակություն։
Արդարադատության նախարարությունը, միանալով այս նախաձեռնությանը, ևս մեկ
անգամ վերահաստատում է Հայաստանի հանձնառությունը՝ պաշտպանելու երեխաների
իրավունքները և նպաստելու բռնությունից զերծ հասարակության ձևավորմանը՝
ներպետական և միջազգային համագործակցության շրջանակում։