Արդարադատության նախարարությունը հանդես է եկել որպես համակազմակերպող պետություն ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 11-րդ համաժողովին
դեկտեմբերի 23, 2025
Կատարի Պետությունում կայացել է ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի (CoSP11) 11-րդ համաժողովի շրջանակներում կազմակերպված հատուկ միջոցառումներից մեկը, որը նվիրված էր «Իրական շահառուի թափանցիկություն. հանձնառությունից մինչև ազդեցություն» թեմային։ Համաժողովին ՀՀ Արդարադատության նախարարությունը հանդես է եկել որպես համակազմակերպող պետություն՝ կարևորելով միջազգային համագործակցության և լավագույն փորձի փոխանակման դերը կոռուպցիայի դեմ պայքարում։
Պանելային քննարկմանը ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Տաթև Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանում իրական շահառուների հայտարարագրման ինստիտուտը և դրա ներդրման օրենսդրական կարգավորումները։ Տաթև Մկրտչյանը նաև մանրամասն ներկայացրել է իրական շահառուների ռեգիստրի հնարավորությունները, որոնք տեղեկատվական համակարգն առաջարկում է՝ նպաստելով պետական և մասնավոր հատվածներում թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը։