Արդարադատության նախարարությունը հայտարարում է տեսահոլովակների մրցույթ՝ «Կոռուպցիան իմ աչքերով» թեմայով
հոկտեմբերի 15, 2025
Կոռուպցիայի դեմ պայքարի օրվան ընդառաջ ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարում է տեսահոլովակների մրցույթ՝ «Կոռուպցիան իմ աչքերով» թեմայով։ Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ հանրակրթական դպրոցների 10-12-րդ դասարանի աշակերտները և ուսանողները։
Մասնակցությունը կարող է լինել ինչպես անհատական, այնպես էլ խմբային։ Մրցույթի մասնակիցները պետք է պատրաստեն և ներկայացնեն տեսահոլովակ կամ անիմացիոն հոլովակ, որտեղ կարտացոլեն՝
- Կոռուպցիայի բացասական հետևանքները,
- Կոռուպցիայի ազդեցությունը հասարակության վրա։
Մրցույթի նպատակն է բարձրացնել անչափահասների իրավագիտակցությունը և ձևավորել զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ։
Տեսահոլովակները պետք է ուղարկել մինչև 2025 թվականի նոյեմբերի 15-ը հետևյալ էլ. հասցեին՝ info@moj.am
Նամակում պարտադիր նշեք․
- Դպրոցի կամ ԲՈՒՀ-ի անվանումը
- Հեղինակի անուն-ազգանունը
- Խմբի համակարգողի կամ պատասխանատու անձի հեռախոսահամարը
Պահանջվող տեխնիկական չափանիշները․
- Տևողությունը՝ մինչև 120 վայրկյան
- Որակը՝ առնվազն 720p
- Ձայնը՝ պարզ և լսելի
Մրցույթի մասնակիցները կստանան շնորհակալագրեր, իսկ լավագույն աշխատանքների հեղինակները՝ մրցանակներ։
Հարցերի համար կարող եք գրել նշված էլեկտրոնային հասցեին՝ info@moj.am կամ զանգահարել 010 59 40 60 հեռախոսահամարով։