Արդարադատության նախարարության աշխատակիցները ԱՊՀ գլխավոր քարտուղարի կողմից պարգևատրվել են շնորհակալագրերով

հոկտեմբերի 06, 2025

Արդարադատության նախարարության աշխատակիցները ԱՊՀ գլխավոր քարտուղարի կողմից պարգևատրվել են շնորհակալագրերով՝ ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի գործունեությանը ակտիվ մասնակցության և արդարադատության ու իրավունքի ոլորտներում բազմակողմ համագործակցության զարգացման գործում անձնական ներդրման համար: Նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը շնորհավորել և շնորհակալագրեր է հանձնել նախարարության աշխատակիցներին՝ շնորհակալություն հայտնելով այս ոլորտում բազմամյա և արդյունավետ աշխատանքի համար: Պատվոգրերի են արժանացել աշխատակիցներ Տաթևիկ Միքայելյանը, Անուշ Ռշտունին եւ Նաիրա Լազիկյանը: