Արդարադատության նախարարը և Շվեդիայի դեսպանը քննարկել են համատեղ ծրագրերի ընդլայնման հնարավորությունները
հոկտեմբերի 15, 2025
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպան Էվա Սունդքուիսին։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մի շարք կարևոր ուղղությունների, մասնավորապես՝
- Հայաստանի Հանրապետության Նոր Սահմանադրության մշակման գործընթացին։
- Արդարադատության ոլորտում թվայնացման օրակարգին։
- Մարդու իրավունքների պաշտպանության բարեփոխումներին, այդ թվում՝ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը։
- Հակակոռուպցիոն ռազմավարությանը և այդ ուղղությամբ հակակոռուպցիոն մարմինների կարողությունների զարգացմանը։
- Դատաիրավական բարեփոխումներին և դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանն ուղղված նախաձեռնություններին։
- Քրեակատարողական և պրոբացիայի ծառայողների կարողությունների զարգացմանը:
- Անձնական տվյալների պաշտպանության ինքնավար մարմնին:
Կողմերը քննարկել են վերոնշյալ ոլորտներում Շվեդիայի աջակցությամբ նոր ծրագրերի հնարավոր ներդրումը, ինչպես նաև արդեն գործող նախաձեռնությունների շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարները։