Առաջարկվում են փոփոխություններ՝ ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման համակարգում

մարտի 25, 2026

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ԱԺ նիստում ներկայացրել է ««Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի  նախագիծը։                                                                                     

 Նախագծով առաջարկվում է` 
✅վերացնել ծանուցումները տպագիր մամուլում պարտադիր հրապարակելու պահանջը՝ այն փոխարինելով www.azdarar.am պաշտոնական ծանուցումների կայքում կամ համապատասխան կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակմամբ, 
✅բանկային, ապահովագրական, ֆինանսավարկային և նմանատիպ այլ գործընթացներից բխող հրապարակումները  իրականացնել համապատասխան կազմակերպության ինտերնետային կայքում հրապարակելու ձևով։ 
✅բանկային, ապահովագրական, ֆինանսավարկային և նմանատիպ այլ գործընթացներին առնչվող հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող կամ էական հետևանքներ առաջացնող որոշումները (օրինակ՝ բանկի լիցենզիայի անվավեր ճանաչում) հրապարակել նաև azdarar.am պաշտոնական ծանուցումների կայքում՝ առավելագույն տեղեկացվածություն ապահովելու համար։