Աշխատանքի օրվան ընդառաջ ԱՆ աշխատակիցները պարգևատրվել են

ապրիլի 30, 2026

Աշխատանքի օրվան ընդառաջ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում 15 և ավել տարի աշխատած աշխատակիցները Նախարարության և Արհեստակցական միության կողմից պարգևատրվել են երկարամյա ծառայության, ինչպես նաև աշխատանքային պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար։

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Համլետ Հարությունյանը շնորհավորել է աշխատակիցներին՝ բարձր գնահատելով նրանց մասնագիտական նվիրումն ու կատարած աշխատանքը և շնորհակալություն հայտնել նախարարության արդյունավետ գործունեության մեջ ունեցած ներդրման համար։