Անցկացվել է «Գնումների մասին ՀՀ օրենսդրությունը և դրա գործնական կիրառումը» թեմայով դասընթաց
փետրվարի 25, 2026
Գնումների ոլորտում գործընթացների պատշաճ և արդյունավետ իրականացումն ապահովելու, գործընկերների մասնագիտական կարողությունները կատարելագործելու, ինչպես նաև հնարավոր իրավական և ընթացակարգային խախտումներից խուսափելու նպատակով սույն թվականի փետրվարի 23-ին և 24-ին անցկացվեցին «Գնումների մասին ՀՀ օրենսդրությունը և դրա գործնական կիրառումը» թեմայով դասընթաց։ Դասընթացը վարեց ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Մարիամ Սարգսյանը։
Դասընթացի ժամանակ ներկայացվեց «Գնումների մասին» ՀՀ օրենքի սկզբունքները, նպատակը և հիմնական հասկացությունները, գնման գործընթացի պլանավորումը, նախապատրաստումը, պայմանագրի կնքումն ու կառավարումը, գնում կատարելու ընթացակարգերը, գնումների գործընթացի բողոքարկումը և այլն: