Անցկացվել է «Անձնական տվյալների պաշտպանություն» թեմայով դասընթաց
մարտի 06, 2026
Արդարադատության նախարարության նախաձեռնությամբ անցկացվել է «Անձնական տվյալների պաշտպանություն» թեմայով դասընթաց ԱՆ մասնագիտական ստորաբաժանումների և ԵՊՀ «Մեդիա և տեղեկատվական իրավունք» մագիստրոսական ծրագրով Նախարարությունում պրակտիկա անցնող ուսանողների համար։ Դասընթացի նպատակն էր բարձրացնել անձնական տվյալների պաշտպանության ոլորտի վերաբերյալ իրազեկվածությունը և ներկայացնել տվյալների մշակման ժամանակ կիրառվող իրավական և մասնագիտական մոտեցումները։
Դասընթացը վարել է անձնական տվյալների պաշտպանության հարցերով փորձագետ Գևորգ Հայրապետյանը, ով ներկայացրել է ՀՀ-ում անձնական տվյալների պաշտպանության ոլորտի ընդհանուր շրջանակը, գործող կարգավորումները և տվյալների մշակման առանձնահատկությունները։
Հանդիպման ընթացքում ի թիվս այլնի քննարկվել են ինչպես տվյալների մշակման սկզբունքները եւ զգայուն տվյալների մշակման առանձնահատկությունները, այնպես էլ անձնական տվյալների պաշտպանության գործնական օրինակներ եւ դեպքեր։
Սա ԵՄ «Աջակցություն Հայաստանում տվյալների պաշտպանությանը» ծրագրի շրջանակներում Արդարադատության նախարարության նախաձեռնած երրորդ ուսուցումն էր, իսկ նախորդ երկուսը իրականացվել էին անձնական տվյալների մշակմանն առնչվող գործառույթներ ունեցող ԱՆ ստորաբաժանումների եւ Ֆինանսների նախարարության աշխատակիցների համար։ Դասընթացների շարքը շարունակվելու է։