Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբանները ստացել են հավաստագրեր

փետրվարի 17, 2026

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց մասնակցությամբ քննչական գործողություններին ներգրավվող հոգեբաններին է հանձնել Որակավորման վկայականներ:
Նախարարի տեղակալը շնորհավորել է թեստավորումը հաղթահարած հոգեբաններին՝ ընդգծելով նրանց մասնագիտական պատրաստվածության և ստանձնած պատասխանատվության կարևորությունը: