Աննա Կարապետյանը ելույթով է հանդես եկել «Իրազեկված կին՝ պաշտպանված իրավունք» խորագրով միջոցառմանը

փետրվարի 11, 2026

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը բացման խոսքով է հանդես եկել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստին, որը տեղի է ունեցել «Իրազեկված կին՝ պաշտպանված իրավունք» խորագրով։
Նախարարի տեղակալը կարևորել է Ազգային ժողովի կողմից ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունումը, որով պետական տուրքի վճարումից ազատվում են ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձինք՝ նախազգուշացումը կամ անհետաձգելի միջամտության որոշումը վերացնելու վերաբերյալ դատարանի վճիռների դեմ բողոքներով, ինչպես նաև ամուսնաընտանեկան որոշ հայցերով։ Կարևորվել է փոփոխության հետագա դրական ազդեցությունը կանանց իրավունքների արդյունավետ պաշտպանության տեսանկյունից։
Աննա Կարապետյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության համակարգմամբ իրականացվող՝ կանանց արդարադատության մատչելիության իրավունքի ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ դրանք դիտարկելով որպես դատաիրավական բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Խոսվել է նաև հաշտարարության ինստիտուտի զարգացման, իրականացված իրազեկման աշխատանքների մատին։ Անդրադարձ է կատարվել կանանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից առկա մարտահրավերներին և դրանց ուղղությամբ ներդրվող լուծումներին։