Ամփոփվել են սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգման երկրորդ փուլի արդյունքները
հունվարի 30, 2026
Ամփոփվել են սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգման երկրորդ՝ հարցազրույցի փուլի արդյունքները։ Առաջին փուլի 38 մասնակիցներից երկրորդ փուլին մասնակցելու հնարավորություն է ստացել 14 մասնակից: Արդարադատության նախարարությունը շնորհավորում է 2025թ. սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգումը հաղթահարած 14 մասնակիցներին՝ մաղթելով հաջողություններ հետագա մասնագիտական գործունեության մեջ, բարձր պատասխանատվություն և արդյունավետ աշխատանք:
Ստուգումը հաղթահարած մասնակիցների ցանկն այստեղ