Թափուր հաստիքներ

Հայտարարություն՝ Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում փորձագետ ներգրավելու համար

մարտի 24, 2026
Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում փորձագետ ներգրավելու համար
 
1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
 
Արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 9-րդ և 13-րդ կետերով սահմանված լիազորությունների իրականացման ապահովում և օրենքի այլ դրույթներով սահմանված՝ Անձնական տվյալների պաշտպաության գործակալության լիազորությունների պատշաճ իրականացում: Մասնավորապես. «Անձնական տվյալների պաշտպանության մասին»  օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Անձնական տվյալների պաշտպանությունն իրականացնում է լիազոր մարմինը, (…)», նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 9-րդ և 13-րդ կետերի համաձայն՝ «1) ստուգում է իր նախաձեռնությամբ կամ համապատասխան դիմումի հիման վրա անձնական տվյալների մշակման համապատասխանությունը սույն օրենքի պահանջներին; 2) սույն օրենքի պահանջների խախտման դեպքում կիրառում է օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ; 9) օրենքով նախատեսված դեպքերում դիմում է դատարան; 13) քննում է անձնական տվյալների մշակմանը վերաբերող հարցերով ֆիզիկական անձանց դիմումները և իր լիազորությունների սահմաններում ընդունում որոշումներ»:
 
2.  Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ մինչև 1 (մեկ) տարի ժամկետով:
3. Փորձագետի պարտականությունները՝
 
• ստուգում է Գործակալության նախաձեռնությամբ կամ համապատասխան դիմումի հիման վրա անձնական տվյալների մշակման համապատասխանությունը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին,
• «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքում կիրառում է օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ,
• գրավոր և բանավոր կարծիքների և առաջարկությունների ներկայացում, Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կարծիքին ներկայացված իրավական ակտերի նախագծերի (անձնական տվյալների մշակում նախատեսող նոր ընդունվող, ինչպես նաև գործող իրավական ակտերի) վերաբերյալ,
• աշխատանքային հանդիպումների իրականացում:
  Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել Նախարարության ներքին կարգապահական կանոնները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:     
 
4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝ 
 
• Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
• իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
• հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ, 
• տիրապետի հայերենին (պարտադիր)
• տիրապետի ռուսերենին (ազատ) կամ անգլերենին (ազատ),
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
• անձնական տվյալների պաշտպանության (և տեղեկատվական անվտանգության) ոլորտում աշխատանքային փորձը, ինչպես նաև հրապարակումները կամ համադրելի այլ աշխատությունները (ներառյալ մասնակցությունը ուղեցույցների, ձեռնարկների մշակմանը) կդիտվեն որպես առավերություն:
 
5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝ 
 
    2026թ. մարտի 27-ը ներառյալ: 
 
6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
    ՀՀ, ք. Երևան, Կոմիտասի պողոտա 54բ շենք, հեռախոս՝ 010-59-41-92: 
    
7.  Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին»  օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
 
8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝ 
 
• դիմում՝ (ձևը կցվում է),
• հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
• տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում՝ տեղեկանք համապատասխան մարմնից) կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք, 
• ինքնակենսագրական,
• մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի, 
• անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
 
9. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
 
10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ hr@moj.am:
 
11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Արդարադատության նախարարության պաշտոնական կայք էջում (https://www.moj.gov.am/)
 
      Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝  ժամը 1000-1200-ը  և  1430-1700-ը: 
 
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչություն՝ հեռ. 010-59-40-58/: