Մրցույթի արդյունքներ

Ամփոփվել է նոտարների թեկնածուների որակավորման ստուգման երկրորդ՝ հարցազրույցի փուլը

հունիսի 04, 2026

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի նախագահությամբ անցկացվել է «Կոտայքի մարզ» (նստավայր՝ ք. Աբովյան), «Տավուշի մարզ» (նստավայր՝ ք. Դիլիջան), «Շիրակի մարզ» (նստավայր՝ ք. Գյումրի), «Գեղարքունիքի մարզ» (նստավայր՝ ք. Մարտունի) նոտարական տարածքների համար 2026թ.-ին հայտարարված՝ նոտարների թեկնածուների որակավորման ստուգման երկրորդ՝ հարցազրույցի փուլը:

Նշված նոտարական տարածքների համար հայտարարված որակավորման ստուգման առաջին փուլը հաղթահարել և երկրորդ փուլին մասնակցելու հնարավորություն էր ստացել 4 մասնակից (մասնակիցներից 4-ը դիմել էր «Կոտայքի մարզ» (նստավայր՝ ք. Աբովյան) նոտարական տարածքի, իսկ նույն մասնակիցներից 2-ը՝ նաև «Տավուշի մարզ» (նստավայր՝ ք. Դիլիջան),  «Շիրակի մարզ» (նստավայր՝ ք. Գյումրի) և «Գեղարքունիքի մարզ» (նստավայր՝ ք. Մարտունի) նոտարական տարածքների նոտարի թափուր պաշտոնը համալրելու համար հայտարարված որակավորման ստուգմանը մասնակցելու համար): 

Որակավորման ստուգման երկրորդ` հարցազրույցի փուլը կազմված էր երկու մասից՝
1) յուրաքանչյուր մասնակցի անձնական գործի և անցած մասնագիտական փորձի ուսումնասիրություն: Մասնակիցները ներկայացրել են տեղեկություններ իրենց աշախտանքային գործունեության, նոտարական ոլորտին առնչության վերաբերյալ, ինչպես նաև նշել են նոտար դառնալու իրենց շարժառիթները: Որպես նոտար աշխատելու համար անհրաժեշտ այլ անձնական հմտություններն ու որակները գնահատելու նպատակով՝ հանձնաժողովի անդամները հարցեր են տվել մասնակիցներին.
2) նոտարի գործունեությանը վերաբերող հիպոթետիկ իրավիճակի վերաբերյալ մասնակցի կողմից իրականացվող վերլուծություն և դիրքորոշման ներկայացում՝ նոտարական էթիկայի կանոնների իմացությունը, որպես նոտար գործելու համար կարևոր այլ անձնական հատկանիշները, կարճ ժամանակահատվածում հանպատրաստից կողմնորոշվելու, ինքնատիրապետման, վարվեցողության, հաղորդակցման հմտությունները, վերլուծական կարողությունները, հմտություններն ու որակները գնահատելու համար:
Նշված իրավիճակի ընտրությունը կատարվել է նախարարության կողմից նախապատրաստված հարցերը վիճակահանությամբ հավակնորդների կողմից ընտրելու միջոցով: 
Բոլոր մասնակիցների հարցազրույցներից հետո հանձնաժողովի անդամները դռնփակ նիստում իրականացրել են հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում, որի արդյունքում հանձնաժողովը՝ առանձին-առանձին նշանակված գնահատականների միջինով որոշել է մասնակիցների վերջնական գնահատականները: Կարգի համաձայն՝ որակավորման ստուգումը հաղթահարած է համարվում հանձնաժողովի եզրակացությամբ առաջին և երկրորդ փուլերի հանրագումարով առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը:
Միաժամանակ, նշենք, որ «Գեղարքունիք» (նստավայր՝ ք. Մարտունի) նոտարական տարածքի համար հայտարարված որակավորման ստուգման երկրորդ փուլին տվյալ փուլ անցած 2 մասնակիցներից որևէ մեկը չի մասնակցել՝ վերջիններիս կողմից այլ նոտարական տարածքների համար հայտարարված մրցույթի երկրորդ փուլը հաղթահարելու ուժով: 

Արդարադատության նախարարությունը շնորհավորում է 2026թ. նոտարների որակավորման ստուգումը հաղթահարած 3 մասնակիցներին՝ մաղթելով արդյունավետ և անաչառ գործունեություն, արժանապատիվ մասնագիտական ուղի:

«ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ (ՆՍՏԱՎԱՅՐ՝ ԱԲՈՎՅԱՆ) ՀԱՄԱՐ 2026Թ. ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՈՏԱՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՓՈՒԼԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՄԱՍՆԱԿԻՑ՝ 
Միլենա    Մնացականյան   


«ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ (ՆՍՏԱՎԱՅՐ՝ Ք. ԴԻԼԻՋԱՆ) ՀԱՄԱՐ 2026Թ. ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՈՏԱՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՓՈՒԼԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՄԱՍՆԱԿԻՑ՝ 
Անի    Սիմոնյան   


«ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ» ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ (ՆՍՏԱՎԱՅՐ՝ Ք. ԳՅՈՒՄՐԻ) ՀԱՄԱՐ 2026Թ. ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՈՏԱՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՓՈՒԼԵՐԸ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՄԱՍՆԱԿԻՑ՝
Հասմիկ    Մանուկյան