1) Երևան, Վազգեն Սարգսյան 3
2)Գյումրի, Կայարանամերձ հրապարակ
3) Վանաձոր, Տիգրան Մեծի 18
4)Իջևան, Երևանյան 10
Արդարադատության նախարարությունը Երևանի կենտրոնում գործարկել է Հանրային ծառայությունների միասնական առաջին գրասենյակը: Քաղաքացիների համար ստեղծվել են բոլոր հարմարավետ պայմանները՝ միասնական կենտրոնից ստանալու՝
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, Պետական եկամուտների կոմիտեի, Սոցիալական ապահովության ծառայության, Միգրացիոն ծառայության, Կադաստրի կոմիտեի և նոտարական ծառայություններ:
եղեկացնենք, որ տարածքն ունի սպասասրահ, ավտոկայանատեղի և հագեցված է բանկային տերմինալներով, հերթագրման սարքերով (գործում է նաև էլեկտրոնային հերթագրման հնարավորություն՝ Еarlyone բջջային հավելվածով):
Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում դիմումները կարող եք ներկայացնել Վազգեն Սարգսյան 3 հասցեում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09։00-14։00-ն և 15։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում։ Կախված Գրասենյակ դիմող քաղաքացիների ակտիվությունից՝ անհրաժեշտության դեպքում սպասարկումը կիրականացվի նաև հանգստյան օրերին:
Միասնական գրասենյակում մատուցվող ՔԿԱԳ ծառայությունների վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 10 59 39 22 և +374 10 59 39 39։
1) Երևան, Վազգեն Սարգսյան 3
2)Գյումրի, Կայարանամերձ հրապարակ
3) Վանաձոր, Տիգրան Մեծի 18
4)Իջևան, Երևանյան 10