Պարտադիր կատարման ենթակա պարտավորությունները հնարավոր է ստուգել և մարել առցանց եղանակով։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, կապի միջոցներ
ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատարանների, արբիտրաժային տրիբունալների, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների, ինչպես նաև ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում՝ միջազգային և օտարերկրյա դատարանների և արբիտրաժային տրիբունալների ակտերի հարկադիր կատարումն այն դեպքում, երբ դրանք կամավոր չեն կատարվում:
Այսուհետ, օրենքով թույլատրելի դեպքերում առանց Ծառայություն այցելելու կամ գրավոր դիմում ներկայացնելու կարող եք ստանալ ամբողջական տեղեկատվություն Ձեր կամ Ձեր վստահորդի նկատմամբ կիրառված արգելանքների վերաբերյալ և հնարավորինս արագ լուծել հետևյալ խնդիրները․
- կատարված վճարումների ճշգրտումը և արգելանքը չվերացնելու պատճառների պարզումը,
- կիրառված արգելանքները կատարված պարտավորություններին համաչափ վերանայելը,
- անհիմն կիրառված կամ պահպանված արգելանքը վերացնելը,
- բռնագանձման ոչ ենթակա դրամական միջոցների ապաարգելադրումը,
- աշխատավարձը կամ այլ եկամուտն արգելանքից հանելը կամ արգելանքի չափը վերանայելը,
- բանկերում սառեցված գումարները գանձելը, կիրառված այլ արգելանքները վերացնելը և վարույթը կարճելը,
- հայցի ապահովման հետ կապված միջանկյալ դատական ակտերի կատարման ընթացքի մասին տեղեկատվություն ստանալը։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների հասցեներն ու հեռախոսահամարները՝ այստեղ: