Գլխավոր Քարտուղար
Համլետ Հարությունյան
+374 10 59 40 19
hamlet-harutyunyan@justice.am
Աշխատանքային գործունեություն
11.12.2025թթ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար
22.09.2025թ.-ից – 10.12.2025թ. ՀՀ արդարադատության նախարարության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող,
11.07.2022-10.09.2025թթ.-ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ, առաջին դասի խորհրդական,
25.11.2021-01.07.2022թթ-ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության գլխավոր մասնագետ,
01.02.2020-25.11.2021թթ.- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ,
18.09.2018-01.02.2020թթ.- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի մասնագետ
Կրթություն
2021թվականից առ այսօր-Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի հայցորդ,
2018-2020թթ.-Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, մագիստրոսի որակավորում, «Իրավագիտություն»՝ քաղաքացիական իրավունք և դատավարություն մասնագիտությամբ,
2012-2018թթ.-Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, բակալավրի որակավորում,
2001-2012թթ.-Երևանի Պ.Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց:
Գիտական գործունեություն
- «Ծառայությունից արձակվելու սահմանափակումը աշխատանքի ազատ ընտրության իրավունքի համատեքստում», «Օրինականություն» ՀՀ դատախազության գիտագործնական և ուսումնամեթոդական հանդես, N 119, 2020,
- «Զինծառայողների բնակարանային պայմանների բարելավումն անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստանալու իրավունքի համատեքստում», «Տարածաշրջան և աշխարհ» գիտավերլուծական հանդես, N 6, 2020,
- «Կամավոր հիմքունքներով զորահավաքային զինվորական ծառայություն անցնող անձանց կարգավիճակը», «Օրինականություն» ՀՀ դատախազության գիտագործնական և ուսումնամեթոդական հանդես, N 122, 2021,
- «Առողջության պահպանության իրավունքը զորահավաքային զորակոչի ընթացքում», «Օրինականություն» ՀՀ դատախազության գիտագործնական և ուսումնամեթոդատական ամսագիր, հունվար-մարտ, 2022,
- «Ռազմականացված մարմինների ծառայողների զորահավաքային զինվորական ծառայության ներգրավելու օրենսդրական խնդիրները», «Պետություն և իրավունք» ամսագիր, N 3 (94), 2022 (ներկայացվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրատնենրի և հայցորդնեի գիտաժողովի ընթացքում),
- «Զորահավաքի խնդիրները սոցիալական ապահովության սահմանադրական իրավունքի համատեքստում», «Պետություն և իրավունք» ամսագիր, N 3 (97), 2023 (ներկայացվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտների և հայցորդների գիտաժողովի ընթացքում):
Զինվորական ծառայություն
2013-2015թվականներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն ՀՀ զինված ուժերում:
Այլ տեղեկություններ
Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Ամուսնացած է, ունի մեկ զավակ։